Ընդհանուր նկարագիր
Արմենոպեդիան նախատեսված է որպես հայկական իրականության մեջ առկա տեղեկատվական բացերը լրացնելու գործիք՝ առաջարկելով տասնհինգ համապարփակ և դինամիկ տեղեկատու։ Յուրաքանչյուր տեղեկատու կտրամադրի հակիրճ և վստահելի տվյալներ, որոնք ամբողջապես կլինեն որոնելի և ֆիլտրվող ըստ վայրի, ոլորտի, մասշտաբի և փորձագիտական ուղղության։ Հարթակը կունենա երկու հարմարավետ նավիգացիոն վահանակներ՝ մեկը աշխարհագրական սկզբունքով, մյուսը՝ թեմատիկ, ինչը հնարավորություն կտա օգտատերերին հեշտությամբ ուսումնասիրել տեղեկատվությունը ըստ տարածաշրջանի կամ թեմայի։
Հիմնական առանձնահատկություններ
- Բարձր արդյունավետությամբ որոնում և ֆիլտրում
- Ինտուիտիվ նավարկում (նավիգացիա). Կազմակերպված է ըստ աշխարհագրական տարածաշրջանների և թեմատիկ կատեգորիաների, որոնք ընդգրկում են քարտեզագրման նախագծի հիմնական ոլորտները և համայնքային առանցքային ծառայությունները։ Յուրաքանչյուր բաժին գործում է որպես անկախ, ազդեցիկ նախագիծ։
- Համայնքներ – Սփյուռքի համայնքների ներկայացում՝ ներառելով բովանդակություն «Փոքր Հայաստաններ», «Օրեր» և նմանատիպ այլ աղբյուրներից։
- Մարդիկ – Այնպիսի նշանավոր համայնքային անդամների կենսագրությունների և տեսանյութերի ցուցադրում, ինչպիսիք են Վահան Զանոյանը և Նուբար Աֆեյանը։
- Կազմակերպություններ – ՀԿ-ների, միությունների, մշակութային խմբերի ներկայացում՝ ցույց տալով յուրաքանչյուրի առաքելությունն ու ազդեցության շրջանակը։
- Կրթակարգ – Դպրոցներ և համալսարաններ. լավագույն դպրոցների և հաստատությունների բացահայտում և ներկայացում վավերագրական ֆիլմերի տեսքով (օրինակ՝ Ավետիսյան դպրոց)՝ նպատակ ունենալով ստեղծել համաշխարհային մակարդակով հարգված հայկական կրթական էկոհամակարգ։
- Ուսանց – գլոբալ հարթակ, որը միավորում է հայ ուսանողներին, մանկավարժներին և ձեռնարկատերերին՝ նպատակ ունենալով ստեղծել ակտիվ ցանց, որը կաջակցի մենթորությանը, կրթաթոշակների հասանելիությանը և կարիերայի առաջխաղացմանը։
- Կրոն – Եկեղեցիների և կրոնական հաստատությունների ներկայացում։
- Հյուրընկալություն – Ռեստորաններ, հյուրանոցային և ճանապարհորդական ծառայություններ, որոնք ներկայացված են քարտեզային հավելվածի միջոցով։
- Ծառայություններ և առևտուր – Հայկական կամ հայերին առնչվող խանութներ, ծառայություններ, բիզնեսներ, որոնք ներկայացվում են հարթակում տեսանելիությունը բարձրացնելու և հեշտորեն հասանելի դարձնելու համար։
- Արդյունաբերություն – Արտադրություն, մասնագիտական մատակարարում, ագրոբիզնես, լոգիստիկա։
Համայնքային ծառայություններ
- Լույս, հայկական ալիք – Սոցիալական մեդիա հարթակների գլոբալ ցանց՝ կենտրոնացած մարդկային և քաղաքացիական արժեքները բարձրացնելու վրա (օրինակը կարող եք տեսնել այստեղ)։
- VoxArm, հայկական մամուլի տեսություն – Դինամիկ մեդիա հարթակ, որը կենտրոնացնում, համակարգում և տարածում է աշխարհի հայկական լրատվամիջոցների ձայները, տեսակետները և իրողությունները։
- Նարեկ, հայկական գրական կենտրոն– Գլոբալ որոնողական հարթակ հայկական և հայերենին առնչվող մեդիա արտադրանքի համար, ներառյալ գրքեր (տպագիր, թվային և աուդիո), երաժշտություն և ֆիլմեր։
- Armarket – Հայկական առաջարկների և պահանջարկների առցանց շուկա` ոգեշնչված Le Bon Coin և Armenian BD հարթակներից։
- Ֆորում – Բանավեճերի և միջնորդությունների հարթակ, որը նման է Reddit.com կամ Change.org կայքերին։
- Միջոցառումներ – Կապված է Armenopole -ի «Միջոցառումներ» բաժնի հետ։
Նպատակներ
- Հայերին տրամադրել ստուգված և կենտրոնացված տեղեկատվության հասանելիություն։
- Խթանել միջտարածաշրջանային համագործակցությունը հուսալի և մատչելի տեղեկատուների միջոցով։
- Բարձրացնել քիչ ներկայացված տարածաշրջանների անհատների, մասնագետների և համայնքային գործիչների տեսանելիությունը։
- Խթանել մշակութային, կրթական և տնտեսական փոխանակումները համաշխարհային հայկական համայնքներում։