Յովէլ Շնորհօքեանի զեկույցի հիմնական կետերը հայ իրականության վերաբերյալ

Ստորև ներկայացված են Յովէլ Շնորհօքեանի համապարփակ 40 րոպեանոց զեկույցի առանցքային կետերը Հայաստանի ներկա իրավիճակին մասին: Ելնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայում և Ֆրանսիայում վերջերս ունեցած հանդիպումների պատկերից՝ Շնորհօքեանը համարձակորեն անդրադառնում է այն հարցերին, որոնցից մարդիկ ընդհանրապես խուսափում են, նաև ներկայացնում է փաստագրված բացահայտումներ՝ հիմնվելով Հայաստանի եւ սփյուռքի հետ ունեցած իր քսանհինգամյա փորձառության վրա։

Շնորհօքեանը բացահայտ կերպով քննադատում է վարչապետին նրա անհստակության, լսելու անկարողության և հարգարժան լսարանի հանդեպ արհամարհական և վիրավորական կեցվածքի համար: Սակայն, Շնորհօքեանը նաև ընդունում է, որ վերջին վեց տարիների ընթացքում վարչապետը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսությունը՝ ավելի քան կրկնապատկելով ՀՆԱ-ն ու կառավարության բյուջեն և գրեթե եռապատկելով պաշտպանության բյուջեն, և որ իրականությունից անտեղյակ և հեռատեսությունից զուրկ ընդդիմադիր առաջնորդների համեմատ, Փաշինյանը իր բոլոր թերութիւններով հանդերձ մնում է երկրի ներկայիս միակ վստահելի առաջնորդը:

Անդրադառնալով ժողովրդագրական մարտահրավերին, որը էկզիստենցիալ սպառնալիք է բազմաթիվ ազգերի համար, Շնորհօքեանը ընդգծում է Արցախի խոցելիությունը, որի բնակչության խտությունը, մեկ քառակուսի կիլոմետրի վրա լինելով ընդամենը 10 մարդ, բերել է նրա ռազմավարական թուլությանը: Օգտագործելով աղյուսակներ և թվեր` նա անդրադառնում է Իսրայելի վերաբնակեցման ռազմավարական ջանքերին և Շենժենի քաղաքաշինության Չինաստանի մոդելին՝ Հայաստանի վերաբնակեցման կոնկրետ ծրագիր առաջարկելու համար:

Շնորհօքեանը ցավով նշում է, որ Հայաստանի իրար հաջորդող կառավարությունները եղել են անպատասխանատու և բաց թողել 1990-ականներից ի վեր առաջացած բազմաթիվ քաղաքական ոսկե առիթներ: Նա նաև մատնանշում է սփյուռքի դերը այս ձախողման մեջ՝ վերջինիս քննադատելով կոռումպացված կառավարություններին «ծափահարելու» համար նրանց հաշվետու պահելու փոխարեն:

Եզրափակելով իր զեկույցը՝ Շնորհօքեանը պնդում է, որ խնդրո իրական առարկան ոչ թե վարչապետն է, այլ հենց Սփյուռքը, որը չի կարողացել համակարգել և մոբիլիզացնել իր ողջ ներուժը։ Նա հորդորում է մեզ հայերիս վերջ դնել պառակտումներին և ի շահ ազգի իմաստությամբ ու միասնաբար օգտագործել մեր տարբերությունները՝ լինի դա պաշտոն, ազդեցություն, թե կապ:

Շնորհօքեանը խոսքն ավարտում է գործողության կոչ անելով և աջակցության խնդրանքով ինչպես միջոցներով, այնպես էլ գործերով: Նա խոստանում է շուտով ներկայանալ մանրամասն ճանապարհային քարտեզով և քննարկված հարցերի գործնական լուծումներով։

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով