Հայ գրականական հանգույց
Ընդհանուր նկարագիր
Նարեկը նպատակ ունի ստեղծել համաշխարհային որոնողական հարթակ՝ նվիրված հայկական և հայերին առնչվող մեդիային։ Այն մի վայրում համախմբելու է
Գրքեր (տպագիր, թվային և աուդիո)
Երաժշտություն և ֆիլմեր
Հեղինակների, հրատարակիչների և մատակարարների տեղեկատու
Հարթակը հնարավորություն կտա օգտատերերին հեշտությամբ հասանելիություն ունենալ բովանդակությանը, որը ֆիլտրվելու է լեզվով, ձևաչափով, կատեգորիայով, հեղինակով, թեմայով և մատակարարով՝ այդպիսով ստեղծագործողներին կապելով իրենց լսարանի հետ ամբողջ աշխարհում։
Նպատակներ
ա․ Հայ ստեղծագործողների, հրատարակիչների և վաճառողների տեսանելիությունը բարձրացնել՝ նրանց առաջ մղելով գրավիչ, օգտատիրոջ համար հարմար և մրցունակ հարթակի միջոցով։
բ․ Կազմել շահագրգիռ կողմերի կոնսորցիում ՝ համագործակցելու գաղափարի, լոգիստիկայի և զարգացման շուրջ։
գ․ Առաջարկել տարածաշրջանային բաշխման մոդելներ խելամիտ լոգիստիկայի և խմբավորված առաքումների միջոցով ծախսերը նվազեցնելու նպատակով։
դ․ Հասարակական նախաձեռնությունների, ընթերցող խմբերի և հատուկ ձևավորված բովանդակության միջոցով խթանել ընթերցանության մշակույթը ։
ե․ Խրախուսել կենտրոնացված գրախանութների և գրական սրճարանների ստեղծումը սփյուռքի այն համայնքներում, որտեղ բնակչությունը գերազանցում է 50,000-ը։
Պահանջվող քայլեր
ա․ Նախագծել և իրականացնել համաշխարհային առաքման և լոգիստիկ համակարգեր։
բ․ Մշակել մոնետիզացիայի և էլեկտրոնային առևտրի ռազմավարություններ (ուղիղ վաճառք, ռեֆեռալներ և այլն)։
գ․ Սահմանել հիմնական ցուցանիշները (KPI)՝ այցելությունների քանակ, տարածաշրջանային ընդգրկում, վաճառք, ներգրավվածություն։
դ․ Պլանավորել հիմնական փուլերը՝ գործարկման փուլեր և ֆունկցիոնալ հնարավորությունների ներդրում։
Հարթակի զարգացում և գործառույթներ
ա․ Սահմանել միասնական հրատարակչական հարթակի հայեցակարգն ու տեխնիկական կառուցվածքը։
բ․ Կատարել շուկայի հետազոտություն և հստակեցնել բովանդակային և լոգիստիկ հնարավոր գործընկերներին։
գ․ Ստանդարտացնել շահառուների կողմից ներկայացվող մետատվյալներն ու պահեստային պաշարների գրանցումները (կատեգորիա, պայմաններ, թեմա, ամսաթիվ, լեզու, մատչելիություն)։
դ․ Գտնել և համագործակցել պատվերների իրացման ու առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
ե․ Մշակել ծախսերի մանրամասն կառուցվածք (ստեղծում, գործառույթներ, մարքեթինգ)։
Տեխնոլոգիա և իրացում
ա․ Նախագծել ինտուիտիվ միջերես ապահով վճարումների և ապրանքների կառավարման համակարգով։
բ․ Գործառույթների մի մասը պատվիրակել գրքերի արդյունավետ բաշխմամբ զբաղվող ընկերություններին։
գ․ Մշակել ամուր համակարգեր ապրանքները հետևելու, պատվերները իրացնելու և հաճախորդների սպասարկումը կազմակերպելու համար։
Մարքեթինգ, գործարկում և աճի ռազմավարություն
ա․ Մշակել համապարփակ մարքեթինգային ծրագիր։
բ․ Կազմակերպել գործարկման միջոցառում կամ արշավ վաղ ներգրավվածություն ապահովելու համար։
գ․ Շարունակաբար թարմացնել տվյալների բազան նոր հրատարակություններով և բացառիկ բովանդակությամբ։
դ․ Գտնել եկամտի տարբեր աղբյուրներ՝ հովանավորություններ, էքսլյուզիվ հասանելիություն, գովազդային առաջարկներ և ինստիտուցիոնալ համագործակցություններ։