Հայաստան Sputnik V պատուաստի նոր քանակ մը կը ստանայ:

Առողջապահութեան նախարարութենէն կը յայտնեն, որ Հայաստան հասաւ Քորոնա ժահրի դէմ ռուսական Sputnik V պատուաստի երկրորդ քանակ մը, որ բաղկացած է 14000 դեղահատերէ: Հայաստան մէջ Sputnik V-ն հասանելի պիտի ըլլայ առողջապահական աշխատողներուն եւ վտանքի տակ գտնուող այլ անձերու, մինչդեռ AstraZeneca-ն բոլոր չափահասներուն որոնք կը փափաքին զայն ստանալ: Ամէն օր, բոլոր համաբուժարաններուն մէջ պատուաստումներ տեղի կ'ունենան: Պատուաստումներու շարժական կայքերը տեղակայուեցան հասարակական վայրերու մէջ, ինչպէս Հիւսիսային պողոտայ, «Dalma Garden Mall»-ի եւ «Megamall»-ի առեւտուրի կեդրոնները, Գիւմրիի Վարդանանց բլազան, Վանաձորի Հայկ բլազան եւ Թիլիճանի քաղաքապետարանը: Պատուաստ ստանալու իրաւունք ունին նաեւ օտարերկրեայ քաղաքացիները: Պատուաստումը անվճար է:

https://armenpress.am/eng/news/1052059.html

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով