Հայ բռնցքամարտիկ Պաչքով պրոնզէ մետալ նուաճած է Թոքիոյի ողիմպիական խաղերուն

new2

"Հայ բռնցքամարտիկ Յովհաննէս Պաչքով Ուրբաթ պրոնզէ մետալ նուաճած է Թոքիոյի ողիմպիական խաղերուն, ինչը Հայաստանի համար չորրորդն է այս ողիմպիականին, իսկ առաջինը՝ 2008-ի Փեքինի ողիմպիականէն ի վեր: Պաչքով Հայաստանը ներկայացուց թեթեւ քաշի բռնցքամարտին: Մինչեւ մետալը նուաճելը ան պարտութեան մատնեց Անթիկուա եւ Պարպատոսի ներկայացուցիչը, ազրպէյճանցի Ճաւիտ Չալապիեւը եւ ուզպեքցի Էլնուր Ապտուրայիմովը: Սակայն ինք եւս պարտութիւն կրեց կիսաեզրափակիչին ամերիկացի Քեյշոն Տեյվիսի դէմ խաղին: Պաչքով այն 17 հայ մարզիկներէն է, որոնք մասնակցեցան այս ողիմպիականին, եւ մէկը 4 մետալակիրներէն, որոնց կարգին՝ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսեան եւ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանեան, որոնք երկուստեք արծաթէ մետալ նուաճեցին՝ մարմնամարզիկ Արթուր Դաւթեանի՝ պրոնզէ մետալի տիրանալէն ետք: "

https://asbarez.com/armenias-bachkov-wins-bronze-medal-at-tokyo-olympics/?cf_chl_captcha_tk=pmd_62259a5104d53b237cb28610f29b55211f610b8b-1628305448-0-gqNtZGzNA7ijcnBszQ_i

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով