Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիէլեան դարձաւ Եւրոպայի կանանց անհատական ճատրակի յաղթող

chess-championship

"Էլինա Դանիէլեան նուաճեց Եւրոպայի կանանց անհատական ճատրակի առաջնութիւնը՝ վերջին օրը յաղթելով էստոնացի Մայ Նարվային: Խաղերու վերջին օրը Դանիէլեան եւ ուքրանացի Իուլիա Օսմաք երկուստեք վաստակած էին 8 միաւոր, սակայն Օսմաք ոչ-ոքի խաղաց վերջին խաղը եւ մրցաշարը աւարտեց՝ զբաղեցնելով երկրորդ տեղը՝ 8,5 միաւորով, իսկ Դանիէլեան վաստակեց 9 միաւոր՝ հաւանական 11-էն, եւ անպարտելի էր ամբողջ մրցաշարին: Ինը խաղացողներ մրցաշարը աւարտեցին 7,5 միաւորով, զոր կը գլխաւորէր Աննա Մ. Սարգսեանը՝ շնորհիւ Սլովենիոյ ներկայացուցիչ Լաուրա Ունուքի դէմ տարած յաղթանակին: Մրցաշարի լաւագոյն տասնեակը ստացաւ Ճատրակի միջազգային ֆետերասիոնի կանանց աշխարհի գաւաթի ուղեգիր, մինչ Սարգսեան՝ որպէս 20 տարեկանէն վար խաղացողներուն լաւագոյնը, տեղ գրաւած է Ճատրակի միջազգային ֆետերասիոնի «Grand Swiss 2021»-ի մէջ: "

https://massispost.com/2021/08/armenias-elina-danielian-wins-european-individual-womens-chess-championship/

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով