Artsakh building $25M hydroelectric power plant in Martakert

news

"25 միլիոն տոլար պիտի ներդրուի՝ Արցախի Մարտակերտ քաղաքին մէջ մեծ ջրելեկտրակայան կառուցելու նպատակով: Այս մասին Օգոստոս 2-ին յայտնած է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան: 2020-ի աշնան Ազրպէյճանի սանձազերծած պատերազմին հետեւանքով Արցախ կորսնցուց իր ուժանիւթի կարողութեան մեծ մասը: Ըստ Յարութիւնեանի՝ Արցախ ներկայիս ստիպուած է ուժանիւթ ներածելու, մինչդեռ պատերազմէն առաջ ան արտահանող երկիր էր: 17,6 մեկաուաթ հզօրութեամբ ջրելեկտրակայանը պիտի կառուցուի Մարտակերտ քաղաքի Գետաւան համայնքին մէջ: Սոյն ծրագիրը կեանքի պիտի կոչուի Արցախի ներդրումային հիմնադրամին օժանդակութեամբ, բայց եւ այնպէս ուրիշ ներդրողներ եւս պիտի ֆինանսաւորեն զայն: Ամբողջական զեկոյցը՝ Panarmenian.net կայքին վրայ՝ "

https://panarmenian.net/m/eng/news/294766

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով