Սուրբ պատարագ պիտի մատուցուի Աղթամար կղզիի Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ

liturgy-akhtamar-islandar-island

" Սեպտեմբեր 5-ին ամէնամեայ սուրբ պատարագ պիտի մատուցուի Վանայ լիճի Աղթամար կղզիի Սուրբ Խաչ հայկական եկեղեցւոյ մէջ: Պսակաձեւ ժահրին պատճառով սահմանափակ պիտի ըլլայ մասնակիցներուն թիւը: Իսկ պատարագի ընթացքին՝ ժամը 9-էն 12, եկեղեցին փակ կ'ըլլայ այցելուներուն համար: Նշենք, որ եկեղեցւոյ մէջ կրօնական արարողութիւնները վերսկսան 2010-ին՝ 95 տարուան ընդմիջումէ ետք: Եկեղեցին կառուցած է Մանուէլ ճարտարապետը 915 – 921 թուականներուն միջեւ՝ Վասպուրականի թագաւորութեան Գագիկ Ա. Արծրունի թագաւորի հովանաւորութեան ներքոյ: 1915-ի Մեծ եղեռնէն ետք եկեղեցին լքուած է: Անոր վերանորոգումը սկսած է 2005-ին եւ երկու տարի ետք բացուած որպէս թանգարան: Լուրը ամբողջութեամբ կարդալ «1Lurer.am» կայքէջին մէջ՝ " 1Lurer.am

https://www.1lurer.am/en/2021/09/02/Liturgy-will-be-served-in-the-Holy-Cross-Church-on-Akhtamar-Island-on-Lake-Van/548372

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով