«Yerevan Biennial Art Foundation»-ը «Google Arts and Culture»-ի հետ գործակցաբար կը կազմակերպէ Մարտիրոս Սարեանի գործերուն առցանց ցուցահանդէսը

news2

«Yerevan Biennial Art Foundation»-ը յայտարարած է, որ, բացի «The Time Complex»-ի թուային մեկնարկէն, երեք ցուցահանդէսներու բացումին համար պիտի գործակցի «Google Arts and Culture»-ի հետ: Գործակցութեան նպատակն է խթանել հայ պատմական ու ժամանակակից մշակոյթը՝ ստեղծելով այնպիսի բան մը, որով պիտի ուրախանայ ամբողջ հայութիւնը աշխարհով մէկ, իսկ միջազգային հանդիսատեսը պիտի հետաքրքրուի անով: Մարտիրոս Սարեան հայ ամենայայտնի նկարիչներէն է, որուն գործերը տեւաբար կը ցուցադրուին Ռուսաստանի մէջ տարբեր ցուցահանդէսներու ժամանակ: Անոր գեղանկարները, որոնք կը բնորոշուին վառ ու յագեցած գոյներով, Սարեանը կը դարձնեն 20-րդ դարու ամենահետաքրքրական նկարիչներէն մին: Սարեանի գրեթէ բոլոր գործերը կը կեդրոնանան հայկական բնավայրին վրայ: Սակայն, բացի այդ, ան նաեւ ստեղծած է ՀԽՍՀ զինանշանն ու ձեւաւորած է հայկական առաջին պետական թատրոնի վարագոյրը:

https://massispost.com/2021/08/yerevan-biennial-art-foundation-in-partnership-with-google-arts-and-culture-presents-on-line-exhibit-of-martiros-sarian/

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով