Որոնում
Close this search box.

Ազգային ներուժի արձակում

Սփյուռքի լայնածավալ տիեզերքում կան բազում հնարավորություններ և տաղանդներ՝ կարոտ բացահայտման: Այդուհանդերձ, արդյունավետ ցանցի բացակայությունը խոչընդոտ է հանդիսացել ողջ ներուժն օգտագործելու գործում: Ահա թե ինչու մեծ ոգևորությամբ հայտարարում ենք մի կարևոր նախաձեռնության ՝ համապարփակ ցանցային հարթակի գործարկման մասին, որն ուղղված է այս բացը լրացնելուն և մեր համաշխարհային հանրության հզորացմանը։

Մեր առաքելությունը հստակ է. հայտնաբերել, միավորել և ընդլայնել աշխարհասփյուռ հայ անհատներին, կազմակերպությունները, ձեռնարկությունները և նրանց ազդեցությունը: Քարտեզագրման և մանրակրկիտ ստուգման շնորհիվ մենք ստեղծում ենք կենտրոնացված միասնական ցանց, որի միջոցով հեշտությամբ հնարավոր կլինի գտնել և կապ հաստատել աշխարհասփյուռ հայ մասնագետների և հաստատությունների հետ: Հանրությանը հասանելի տվյալները կլինեն առցանց, դյուրությամբ որոնելի, և կարելի կլինի դրանք դասավորել մեկ հարթակի վրա ըստ շրջանի, ոլորտի և ազդեցության աստիճանի` համաձայն եվրոպական տվյալային գաղտնիության օրենքների:

Բայց և այնպես, մեր տեսլականը հաղորդակցությամբ չի սահմանափակվում։ Ցանցային հարթակի ստեղծումից բացի մենք առաքելություն ենք ստանձնել հասնելու այն 90-95% անհատներին, որոնք ներկայիս համայնքային կյանքից դուրս են, հատկապես նրանց, ովքեր գտնվում են սփյուռքի կարևոր գաղթօջախներից հեռու, ուր ոչ առաջնորդ կա, ոչ էլ ուսուցիչ: Մեկ հարթակով նաև ձգտում ենք համերաշխության և համագործակցության հող ստեղծել՝ բացահայտելու մեր հավաքական միջոցների լիարժեք ներուժը հանուն հայության բարօրության: Շնորհակալ ենք մեր կողմից թիրախավորված 68 երկրներում և շրջաններում գտնվող բազմաթիվ անհատներին, կազմակերպություններին և հաստատություններին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին և մի շարք նախարարություններին աջակցության համար:

Հունձքը առատ է, բայց մշակները՝ սակավ։ Հետևաբար այս նպատակի համար մենք փնտրում ենք նվիրյալ «միսիոներներ», աշխարհի չորս անկյուններից, որ միանան մեր աշխատանքին՝ արժեքավոր անհատներին ու կազմակերպությունները հայտնաբերելու, նրանց բացահայտելու և հանրությանը ներկայացնելու: Այս առաքելությունը ոչ միայն կարևոր է, այլ նաև էական է մեր ազգի ապագայի համար և միաժամանակ մասնակիցներին գոհունակություն պարգևող։

Կարող եք ցանցային հարթակի վերաբերյալ սահիկաշարը տեսնել այստեղ, իսկ եթե դուք նույնպես ցանկանում եք մասնակցել ազգը հզորացնելու այս աշխատանքին, ձեզ հրավիրում ենք միանալու մեզ՝ պարզապես սեղմելով այստեղ։

Միասի՛ն կարող ենք կառուցել ավելի հզոր և միասնական համաշխարհային հայ ազգ:

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով