Curriculum

Կրթական ծրագիր

Նպատակ

Համագործակցային գլոբալ ցանցի ստեղծում, որը կբարձրացնի հայկական կրթության որակը, արդիականությունն ու հասանելիությունը՝ միաժամանակ ապահովելով դրա արմատավորումը մշակութային ինքնության մեջ և նպաստելով նորարարությանն ու գերազանցությանը։


Գործողությունների ծրագիր

1. Կիսվել օրինակելի մոդելներով և լավագույն փորձով

Առանձնացնել և տարածել Հայաստանի, սփյուռքի դպրոցների, ինչպես նաև հեղինակավոր արտասահմանյան հաստատությունների օրինակելի կրթական ծրագրերը, գործիքները և մեթոդաբանությունները

2. Մշակել մոդուլային, ճկուն ուսումնական ծրագիր

ա․ Խթանել երկխոսություն ուսուցիչների, վարչական աշխատողների և քաղաքականություն մշակողների միջև
բ. Մշակել ծրագիր, որը հնարավոր կլինի հարմարեցնել թե՛ ավանդական, թե՛ առցանց դպրոցների համար
գ. Ծրագիրը համապատասխանեցնել տարբեր տարածաշրջանների կարիքներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հիմնական հայկական արժեքները

3. Զարգացնել ուսուցիչների կարողությունները

ա․ Խթանել հայ ուսուցիչների մասնագիտական աճը և վերապատրաստումը ամբողջ աշխարհում
գ․ Խրախուսել նորարարական ուսուցման մեթոդների կիրառումը, որոնք բարձրացնում են աշակերտների ներգրավվածությունն ու ակադեմիական արդյունքները։

Զեկույց առաջընթացի վերաբերյալ

Արդեն հավաքագրվել է 652 հայկական դպրոցների մանրամասն ցանկ ամբողջ աշխարհում։ Փորձնական նախաձեռնության շրջանակում մի շարք դպրոցներում իրականացվել են խորքային ուսումնասիրություններ՝ ավելի լավ հասկանալու տեղում առկա իրողություններն ու մարտահրավերները, և այս տվյալները պարբերաբար կթարմացվեն։

Նախաձեռնությունն այժմ ստեղծում է վավերագրական ոճով տեսանյութեր (օրինակ՝ Ավետիսյան դպրոցի համար պատրաստված տեսանյութը․ դիտե՛ք այստեղ)։ Այն նպատակ ունի ներկայացնել օրինակելի հաստատությունները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և խթանել համագործակցությունը։


Նպատակ

Մեր նպատակն է ստեղծել համաշխարհային հարգանք վայելող հայկական կրթական էկոհամակարգ, որը կլինի ճկուն, ապագայի մարտահրավերներին պատրաստ և մշակութային ինքնության մեջ խորապես արմատավորված։ Այս համակարգը գալիք սերունդներին պետք է պատրաստի որպես իրազեկ, ստեղծագործ և արժեքահեն անհատներ։

Սույն նպատակին հասնելու համար մենք ձգտում ենք համախմբել առանցքային շահագրգիռ կողմերին՝ մշակելու ճկուն, մշակութային առանձնահատկություններին համապատասխանող համատեղ ուսումնական ծրագիր։ Այս ծրագիրը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով՝ կիրակնօրյա դպրոցներ, ամբողջական դասընթացներով հաստատություններ կամ առցանց հարթակներ, որոնք կծառայեն ինչպես լեզվակիրների, այնպես էլ հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրողների կարիքներին՝ միևնույն ժամանակ հարմարացվելով հյուրընկալ երկրների մշակութային առանձնահատկություններին։

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով