Որոնում
Close this search box.

«Արտ սինեմա» անսամբլ․ նոր երաժշտական հորիզոնների ստեղծում

«Արտ սինեմա» անսամբլը յուրահատուկ երաժշտական խումբ է, որ հիմնադրվել է գեղարվեստական ղեկավար Աշոտ Խոյեցյանի կողմից 2010 թվականին։ Անսամբլը, մասնակցությամբ Խոյեցյանի (առաջին ջութակ), Նիկոլայ Մանկոյի (երկրորդ ջութակ), Լևոն Առաքելյանի (թավջութակ) եւ Ռոման Ռուդամետովի (դաշնամուր), իր երգացանկում ընգրկում է այնպիսի եզակի նախագծեր, ինչպիսիք են «Արկածներ որոնողներ»-ը, «Սիրային պատմություններ»-ը, «Ճանապարհ կինոստուդիաներով»-ը և «Հայֆիլմ»-ը: Բնագիրներն ու համադրումներն ամբողջությամբ կատարվել են հենց Խոյեցեանի կողմից։

Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Լիբանանում և Ռուսաստանում, իսկ 2016-2018 թվականներին Հայաստանում ստացել է պետական կարգավիճակ «Արտ սինեմա» մենակատարների պետական անսամբլ անվանմամբ, ապա ընդլայնել իր գործունեությունը Ռուսաստանում, որտեղ 8 եզակի ծրագիր է ստեղծել ընդամենը 2 տարվա ընթացքում։

2021 թվականից ի վեր «Արտ սինեմա» անսամբլը մասնակցել է տարբեր փառատոների, իսկ 2021 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի գործիքային համույթների միջազգային մրցույթում գրավել է «Ոսկե ժամանակի տաղանդ» մրցանակի առաջին տեղը։

«Արտ սինեմա» անսամբլը բաց է նոր համագործակցություննեի համար, քանի որ ձգտում է ընդլայնել իր գործունեությունը Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Իր անզուգական տաղանդի և յուրահատուկ կատարումների շնորհիվ «Արտ սինեմա» անսամբլը պետք է դիտվի և լսվի երաժշտության սիրահարների կողմից: Երաժշտության ոլորտի այնմասնագետները, որ հետաքրքրված են անսամբլի հետ համագործակցությամբ կամ համերգների կազմակերպմամբ, կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով․ arttcinemaensemble@gmail.com

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով