DiasporArm-ը ծառայում է որպես գործող նախաձեռնությունների աքսելերատոր, նորաստեղծ ստարտափներին աջակից մարմին և գործող կազմակերպություններին օժանդակող կառույց:
Նախապատմություն
Սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր մակարդակներում գտնվող երկրները բախվում են տարբեր աստիճանի դժվարությունների առողջապահական ոլորտում աշխատուժի կրթության, աշխատանքի տեղավորման, պահպանման և աշխատանքային գործունեության հետ կապված դժվարությունների: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է 10 միլիոն բուժաշխատողների պակաս մինչև 2030 թվականը:
Հայաստանի առողջապահական համակարգը բախվում է դրական համբավի բացակայությանը։
Հայաստանն իր բարենպաստ կլիմայի շնորհիվ ունի դեղագործական և կենսատեխնոլոգիական հետազոտությունների և զարգացման կենտրոն դառնալու ներուժ այնպիսի հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսիք են Ալցհայմերը և քաղցկեղի տարբեր տեսակները:
Հայաստանի Առողջապահության նախարարության՝ 2023-2026 թվականների ռազմավարական ծրագիրը.
Ռազմավարությունը բաղկացած է երկու մասից.
Առողջությանը վերաբերող հարցեր, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը
Առողջապահական համակարգի կառավարում և առաջնորդություն
- Հանրային առողջապահության անվտանգությանն ուղղված քայլերի իրականացում,
- Նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերը, այդ հիվանդություններից առաջացած վաղաժամ մահացությունը, առողջության վրա ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների բացասական ազդեցությունը և բարելավել հոգեկան առողջությունը:
- Նվազեցնել վարակիչ հիվանդություններով հիվանդացությունը և այդ հիվանդություններից առաջացած մահացությունը,
- Բարելավել մոր և մանկան առողջությունը և նվազեցնել նորածնային, մանկական, դեռահասների և մայրական հիվանդացությունը և մահացությունը,
- Կրճատել անպտղությունը և բարելավել կանանց վերարտադրողական առողջությունը, բարելավել առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ցուցանիշները,
- Ապահովել առողջապահության համակարգի արդյունավետ կառավարումը և ռեսուրսների ու կարողությունների համաչափ օգտագործումը,
- Ապահովել որակյալ և արդյունավետ բժշկական օգնության տրամադրումը,
- Ապահովել մատուցված բժշկական օգնության և սպասարկման իրական ծախսերի փոխհատուցումը ևառողջապահության համակարգում ֆինանսական ռեսուրսների բաշխման և պլանավորման արդյունավետությունը:
Նպատակը՝
- Հայաստանը դարձնել առողջապահական կրթության բնագավառի գերազանցության չափանիշ՝ ծառայեցնելով որպես տարածաշրջանային կենտրոն ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար առողջապահական ոլորտի մասնագետներ պատրաստելու համար:
- Բարձրացնել Հայաստանի առողջապահության ոլորտի չափանիշների, կատարողականի, կարգավորող մեխանիզմների և հեղինակության մակարդակը,
- Ի թիվս այլ ոլորտների նպաստել դեղագործության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում հետազոտությունների և զարգացման առաջընթացին,
- Հայաստանում ստեղծել բժշկական զբոսաշրջության զարգացման համար նախատեսված ժամանակակից ենթակառուցվածքներով և ծառայություններով հագեցած նորագույն առողջապահական հաստատություն՝ միաժամանակ բարձրացնելով միջազգային իրազեկությունը և խթանելով Հայաստանի առողջապահական ոլորտի աճը,
- Համակարգել առողջապահության ոլորտի շահակիցների աշխատանքը կրճատումները կանխելու և համագործակցություն ստեղծելու նպատակով՝ այդպիսով հնարավորություն ունենալով կարևոր խնդիրներն ու հիմնական մարտահրավերները հավաքականորեն լուծելու:
Մեթոդաբանությունը՝
- Բացահայտել Հայաստանի առողջապահական ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների և հաստատությունների կողմից իրականացվող առողջապահական նախաձեռնությունները և նրանց առաջիկա ծրագրերը,
- Սահմանել այն ոլորտները, որտեղ առողջապահությանն առնչվող տարբեր կազմակերպություններ ունեն ընդհանուր շահեր. առաջարկել տեխնիկական համախմբում և ռազմավարական գործընկերություն,
- Կատարել ստուգումներ՝ համոզվելու համար, որ վերոնշյալ ծրագրերը համապատասխանում են Առողջապահության նախարարության ռազմավարությանը և վերացնում առկա բացերը,
- Իրականացնել ժամանակակից բարձորակ սարքավորումների (էնդովասկուլյար սարքեր, քաղցկեղի բուժում) անհրաժեշտության և դրանց համար նախատեսված բյուջեի գնահատում։
Ծրագրի հաջողության մակարդակը կախված կլինի ներգրավված կազմակերպությունների և հաստատությունների ցուցաբերած պատրաստակամությունից և համագործակցությունից, ինչպես նաև ծրագրի արդյունավետ կառավարումից և անհրաժեշտ ռեսուրսների առկայությունից: