Ես պարզ հիշում եմ 1991 թվականի առաջին այցս Չինաստան, որն այդ ժամանակ թերզարգացած երկիր էր։ Աշխատակցի օրավարձը հազիվ հասնում էր 1 ԱՄՆ դոլարի: Այդ ժամանակաշրջանի աչքի ընկնող մարդիկ նրանք էին, ովքեր հեծանիվ ունեին։ Այնուամենայնիվ, ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում ես ականատես եղա անհավանական սոցիալ-տնտեսական, կրթական և արդյունաբերական վերափոխման: Չինաստանի ուշագրավ առաջընթացը ընդգծվեց 2019 թվականին, երբ նրանց տիեզերանավը պատմական վայրէջք կատարեց լուսնի մութ կողմի վրա: Այդ նույն տարում 12,5 միլիոն բնակչությամբ աշխույժ Շեն Չժեն մեգապոլիսը արագորեն փոխարինեց իր 20,000 հասարակ տաքսիները գերժամանակակից էլեկտրական մեքենաներով: Այս առաջընթացն արտացոլում էր Չինաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող նմանատիպ զարգացումները:
1991 թվականին Ռուսաստանում իշխանությունը ստանձնեց Բորիս Ելցինը։ Վերջինս տարբեր ճանապարհների խաչմերուկում գտնվող և նավթով, բնական գազով, ոսկով և ադամանդի հանքերով, զարգացած գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, հզոր բանակով և ավիատիեզերական արդյունաբերությամբ օժտված այդ երկրում կատարեց ճակատագրական որոշումներ, որոնք կանխորոշեցին երկրի ապագա ուղին։
Ե՛վ Չինաստանի, և՛ Ռուսաստանի ղեկավարությունները առանցքային դեր են խաղացել իրենց ազգերի ճակատագրերի կերտման գործում՝ յուրաքանչյուրը տարբեր ուղղություններով:
Մեկ այլ ճակատում, Եվրամիությունը (ԵՄ) իր ուղին սկսեց 1952 թվականին՝ համեստ նպատակներով, որոնք կենտրոնացած էին ածխի և պողպատի պայմանագրի շուրջ: Աճող քայլերով այն վերածվեց Եվրոպական տնտեսական համայնքի՝ մաքսային միության և, ի վերջո, ԵՄ-ի՝ իր սեփական արժույթով՝ եվրոյով: ԵՄ-ն կերտող առաջնորդները մղված էին ոչ թե որևէ էթիկական արժեքներով կամ եղբայրությամբ, այլ ընդհանուր շահերով և այն գիտակցումով, որ միասնությունը գոյատևման բանալին է:
Այնուամենայնիվ, եվրոպացիները այժմ էլ շարունակում են վիճել միմյանց միջև՝ յուրաքանչյուրը հետամուտ կարկանդակի ավելի մեծ կտորի: Չնայած ավելի քան 70 տարվա գոյությանը, նրանք չեն կարողացել ստեղծել եվրոպական միասնական պաշտպանական համակարգ: Հետևաբար, նրանք ապավինում են Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող ռազմավարական որոշումներին՝ ավելի թանկ վճարելով Ադրբեջանից ստացվող ռուսական գազի համար, միաժամանակ ականատես լինելով իրենց արդյունաբերությունների ԱՄՆ տեղափոխվելուն ՝ ավելի էժան էներգիայի փնտրտուքներում:
Մեր հարուստ քաղաքակրթությամբ և ստեղծարար բնակչությամբ, այս պատերազմում պարտություն կրելու որևէ հիմնավոր պատճառ կարծես չպետք է ունենայինք: Այդուհանդերձ, ազգերի և հասարակությունների էվոլյուցիային ականատես լինելով, մենք հասկանում ենք, թե ինչ վճռական դեր է խաղում առաջնորդությունը ազգի ճակատագրի ձևավորման գործում:
DiasporArm-ը կոչ է անում մեր ազգի ակտիվ ուժերին՝ ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադիրներին, համահիմնադիրներին և տնօրեններին, մասնավորապես՝ մեր առաջնորդներին, համախմբվել և խթանել տեսլական առաջնորդությունը, համագործակցել՝ ծաղկող և բարգավաճ ազգ կերտելու շուրջ:
DiasporArm-ը կոչ է անում մեր ազգի ակտիվ ուժերին՝ ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադիրներին, համահիմնադիրներին և տնօրեններին, մասնավորապես՝ մեր առաջնորդներին, համախմբվել և խթանել տեսլական առաջնորդությունը, համագործակցել՝ ծաղկող և բարգավաճ ազգ կերտելու շուրջ:
Այլընտրանքն այն է, որ Հայաստանում և սփյուռքում ավելի ուժեղ, հաջողակ և միասնական ազգ ուենալու մեր ձգտումները կարող են չիրականանալ մեր կյանքի ընթացքում:
Շարունակելի…
Յովէլ Շնորհօքեան
Հուլիս, 2023
Երևան, Հայաստան