Հայկական ալիք
Ընդհանուր նկարագիր
Դիմագրավելով առաջնորդության կարիք ունեցող աշխարհի մարտահրավերները՝ DiasporArm-ն առաջարկում է ստեղծել Լույս գլոբալ մեդիա հարթակների ցանցը, որը կմատուցի պատասխանատու, ոգեշնչող և համամարդկային բովանդակություն։
Մեր առաքելությունը
Ստեղծել մեդիա տարածք, որը հիմնված է՝
1. Մարդկային և քաղաքացիական արժեքների վրա՝ խթանելու համերաշխությունը, արդարությունը և արժանապատվությունը։
2. Կրթական գերազանցության վրա՝ ապահովելով որակյալ գիտելիքի և հիմնավոր մոտեցումների հասանելիություն։
3. Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության վրա՝ բարձրացնելու իրազեկությունը և գործելու ի շահ մեր մոլորակի պահպանության։
Մեր տեսլականը
Հետաքրքրաշարժ և բազմալեզու բովանդակության միջոցով Լույսը ուղղված կլինի ինչպես հայ, այնպես էլ միջազգային լսարաններին։
Նպատակը երկակի է․
1. Բարձրացնել արժեքային համակարգը Հայաստանում և սփյուռքում։
2. Դիրքավորել Հայաստանը որպես լույսի, էթիկայի և գիտելիքի փարոս աշխարհին ծառայելու համար։
Մեթոդաբանություն
1. Բովանդակության ստեղծում
ա. Կրթական և ոգեշնչող տեսանյութեր բազմալեզու ձևաչափերով (դիտել այստեղ)
բ․ Թեմաներ․ քաղաքացիական արժեքներ (օր.՝ ազնվություն, կարեկցանք), բնապահպանական գիտակցություն, քննադատական մտածողություն
գ․ Ձևաչափեր․ անիմացիաներ, կարճ ֆիլմեր, վիզուալ պատմվածք
2. Համայնքի ներգրավվածություն
ա․ Ինտերակտիվ արշավներ և մարտահրավերներ (օր.՝ «Ծառ տնկի՛ր, կիսվի՛ր լուսանկարով»)
բ․ Երիտասարդական մրցույթներ և արժեքահեն նախաձեռնություններ
գ․ Տարբեր տարիքային խմբերի և համայնքների համար հարմարեցված բովանդակություն և միջոցառումներ
3. Ռազմավարական համագործակցություններ
ա․ Ուսանողների, ուսուցիչների, ստեղծագործողների, ՀԿ-ների և նորարարների հետ համատեղ աշխատանք
բ․ Բովանդակության համատեղ ստեղծում և համայնքային արշավների իրականացում։
Նպատակներ
1. Խթանել էկո-պատասխանատվությունը և առաջնորդությունը երիտասարդների շրջանում։
2. Խրախուսել կրթական բովանդակության համատեղ ստեղծումը, որը ոգեշնչում և միավորում է։
3. Դիրքավորել Հայաստանը և հայերին՝ որպես համաշխարհային քաղաքացիական և բնապահպանական առաջընթացի հիմնական դերակատարներ։
Մեր հանձնառությունները
1. Բացահայտել և լուսաբանել առկա լավագույն կրթական բովանդակությունը։
2. Անհրաժեշտության դեպքում զարգացնել համապատասխան թեմատիկ ալիքներ/էջեր սոցիալական մեդիայում։
3. Համախմբել Սփյուռքի հայերին՝ ուսուցիչներին, ստեղծագործողներին, հաղորդավարներին՝ կառուցելու ակտիվ և միավորված համայնք։