Որոնում
Close this search box.

Ցեղասպանությունը 2.0. Արցախի էթնիկ զտման մասին պատմող վավերագրական ֆիլմն առաջադրվել է Էմմիի

«Ցեղասպանություն 2.0. Արցախի էթնիկ զտումը» վավերագրական ֆիլմը բացահայտում է Ադրբեջանի շարունակական արշավը՝ վերացնելու հայկական ժառանգությունը Արցախում։ 2024 թվականին` առաջին անգամ 1700 տարվա ընթացքում, Զատիկը չի նշվել Արցախում, ինչը վառ կերպով խորհրդանշում է ավելի քան 120,000 հայերի հարկադիր տեղահանությունը իրենց հայրենի հողերից։ Այս ֆիլմը, որը «Հալածանքի դեմքերը» վավերագրական ֆիլմաշարի մաս է կազմում, ներկայացնում է Ադրբեջանի գործողությունների հստակ և համոզիչ ապացույցները՝ ներառյալ հայ ղեկավարների թիրախավորումը, բանտարկությունը և խոշտանգումները։ Ֆիլմի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է և հաշվետվություն պահանջելը։

«Հալածանքի դեմքերը» ֆիլմաշարը ստեղծվել է Արցախի ճգնաժամը մարդու իրավունքների համաշխարհային նմանատիպ այլ խնդիրների հետ կապելու նպատակով, որոնցից են եզդիների ցեղասպանությունն ու Նիգերիայի Կադունա նահանգում տեղի ունեցող բռնությունները։ Այս համեմատություններով նախագիծը ձգտում է համաշխարհային միասնական արձագանք ձևավորել։ Էմմիի բազմակի մրցանակակիր ռեժիսոր Պարետ Մարոնեանի կողմից նկարահանված «Ցեղասպանություն 2.0»-ը արտացոլում է արդարությանը հետամուտ թիմի նվիրվածությունը։

Շարքի առաջին ֆիլմը՝ «10 տարի անց»-ը, անդրադառնում է եզդիների ողբերգական ճակատագրին ԱՅՍԻՍԻ-ի ներքո, միաժամանակ ընդգծելով Հայաստանի դերը որպես կրոնական ապաստարան՝ աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի հայրենիք։ Այս պատկերն ընդգծում է Հայաստանի նվիրվածությունը ազգային փոքրամասնությունների իրավունքներին և միջկրոնական ըմբռնմանը։ Ֆիլմը գլոբալ տարածվում է JAVA Films-ի կողմից գլխավոր ցանցերի՝ DW (Deutsche Welle)-ի և RTVE-ի միջոցով, հասնելով միլիոնավոր դիտողների և ամրապնդելով «Հալածանքի դեմքերը» ֆիլմաշարի ազդեցությունը։

«Ցեղասպանություն 2.0» 7 րոպե տևողությամբ կարճ տարբերակն արդեն առաջադրվել է ԱՄՆ Հեռուստատեսային արվեստների և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ 2024 թվականի «Սանքոուսթ տարածաշրջանային Էմմի» մրցանակների (Suncoast Regional Emmy® Awards) կրոնական, կարճ ֆորմատային բովանդակություն կատեգորիայում։

Այժմ «Ցեղասպանություն 2.0»-ի ստեղծողները ավելի քան պատրաստ են ավարտելու ֆիլմի ամբողջական տարբերակը։ Այս արտադրության վճռական փուլում աջակիցները կարող են նպաստել այս հրատապ նախագծին՝ որպես անհատներ կամ կազմակերպություններ։
Հարկից նվազեցվող նվիրատվությունները կատարվում են այս հղումով «Մշակութային ազդեցության հիմնադրամ»-ի միջոցով, որը 501(c)(3) կազմակերպություն է, որն էլ կօգնի Արցախյան պատմությունը հասցնել համաշխարհային լսարանին և արդարություն պահանջել։

Բերելով այս հրատապ պատմությունները համաշխարհային բեմ՝ աջակիցները վճռորոշ դեր են խաղում հայկական հարցն ընդլայնելու և հետագա անարդարությունները կանխելու գործում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք անցնել այս հղումով։

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով