Զատիկի մաքրություն

Գարնանային մաքրութիւնը եզր մըն է, որ կ'ակնարկէ տան մը ամբողջական մաքրութեան գործին, Գարնան շրջանին. Ան լայնատարած սովորութիւն մըն է Եւրոպայի եւ Հիւսիսային Ամերիկայի մէջ: Այս նոյն սովորութիւնը գոյութիւն ունի նոյնպէս աւելի հին քաղաքակրթութիւններու մէջ:

Փարիզ, Ապրիլ 24, 2015

Գարնանային մաքրությունը մի տերմին է, որը վերաբերում է գարնան ընթացքում տան ամբողջական մաքրմանը և որը համատարած իրականացվում է Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում:
Առավել հին քաղաքակրթություններում, միևնույն գործողության համար կիրառվող տերմինը պարսկերենում հանդես է գալիս որպես Նոր Տարվա մաքրություն. պարսկական Նոր Տարին (Noruz)՝ գարնան առաջին օրն է:

Զատկի մաքրում հայերեն տերմինը, վերաբերվելով առաստաղից մինչև հատակ , գորգերի հանմանը, լվացումին, -ով օծմանը և ամռան համար դրանց փաթաթած պահելուն, համընկնում է դրա եբրայերեն տարբերակին: Իրոք, եբրայեցիներին Հին Կտակարանում պատվիրված էր նշելու Զատիկը ՝ զերծ մնալով Թթխմորով սնունդից: Նախքան յոթ օր ծոմ պահելը, հրեական տները վարագույրներից մինչև կահույք, ամբողջապես մաքրվում են՝ դրանցից հեռացնելով նույնիսկ հացի փոքր մնացորդները:

Այս տարի Ավագ Հինգշաբթի օրը, որը գարնան առաջին տաք օրը եղավ Փարիզում, Պատրիսիան նախաձեռնեց ընտանեկան լուսանկարների դասակարգումը՝ թռչունների դայլայլոցի և պարտեզից եկող ծաղիկների բույրով համակված: Ավելի քան երեք տասնամյակ մենք տեղավորել էինք լուսանկարների կապոցները փայտե նստարանի մեջ, որը գտնվում է մեր առաջին հարկի միջանցքում: Նա դրանք բոլորը դուրս հանեց, դրեց մեր խոհանոցի սեղանի վրա և այնուհետև համբերատար կերպով առանձնացրեց և խմբավորեց մեր երեխաններից յուրաքանչյուրի լուսանկարները, ընտաենկան լուսանկարները, հարսանեկան լուսանկարները, մեր եռամյա ընտանեկան վերամիությունների լուսանկարնները, հանգստյան ուղևորությունների, աշխատանքային լուսանկարներ և AJAի – Հայ Ոսկերիչների Միության լուսանկարները:

Երբ ավարտեց, նա յուրաքանչյուր խումբ ժամանակագրորեն տեսակավորեց և այնուհետև, ըստ կատեգորիայի՝ նա դրանք տեղավորեց հին ալբոմներում:

Կրկնօրինակ լուսանկարները դրեց դարակի վրա գտնվող ձեղնահարկի արկղների մեջ: Երկուշաբթի Սուրբ Մեռելոցի ՝ օրը աշխատանքը կատարված էր:Նա ուղղարկեց ինձ իմ աշխատանքային և Հայ Ոսկերիչների Միության տեսակավորված լուսանկարները:

Ահա թե ինչպես Հայ Ոսկերիչների Միության սկզբնական օրերի լուսանկարների մի կապոց հայտնվեց իմ աշխատասեղանին:
Հիշողություններ...Մի լուսանկար մարդուն հետ է տանում իր անցյալ և ստիպում նրան մոռանալ ներկան:

AJA France, September 2000, around the table (from L to R) Mr Nazareth Sabounjian, Mr & Mrs Haig Arslanian, Foreign Minister Mr Nalbandian, the legendary jeweler Mr & Mrs Kabajian, Mr & Mrs Krikor Istanboulli.

Այն լուսանկարը, որը Վարդգեսը կամ ես Փարիզի Յանս ակումբում էինք կատարել, որտեղ մենք մեր Հայ Ոսկերիչների Միության առաջին համեստ ընթրիքն էինք վայելում 2000 թ-ի սեպտեմբերին, ինձ տարավ Լիբանան` դեպի իմ մանկություն: Այդ ժամանակ Արմենը, Շահենը և ես միևնույն խմբի տղա սկաուտներ էինք: Մենք դպրոցի ընկերներ էինք: Մենք միասին հաճախում էինք եկեղեցի ամեն Կիրակի: Մեր մայրերը Տիկնանց Միության մեջ էին: Մեր հայրերը եկեղեցու խորհդի մեջ էին: Դրանից դեռ ավելի առաջ Արսլանյանները Թուրքիայում միևնույն քաղաքից են եղել ինչպես մենք: Հավանաբար մեր պապերը դեռ այդ ժամանակ կապված են եղել:

Այնուհետև քաղաքացիական պատերազմի պատճառով մենք բոլորս տեղափոխվեցինք Եվրոպա: Հայաստանի անկախացումից հետո Հայկ Արսլանյանը՝ առաջին լայնամաշստաբ ընկերությունը հիմնեց Հայաստանում՝հինգ հարյուր աշխատողներ վերցնելով:
Մարդիկ սովորաբար նոստալգիկ են դառնում: Նրանք հետ են նայում և հիշում են միայն այն, ինչ լավ էր այդ ժամանակ:

Ես նայում եմ լուսանկարին և մտածում, արդյոք հիշողության գրկում եմ թե դեռևս կան այնպիսի մարդիկ, ինչպիսին պարոն Արսլանյանն էր. Ուղղամիտ, մշտապես իր խոսքի տերը, անշահախնդիր, համեստ և բարի:

Ես հիշում եմ, թե ինչպես էր նա բողոքում. Տիկին Շաքեն նրան առաջարկել էր թանկարժեք ոսկե ժամացույց իր ծննդյան առթիվ, մինչդեռ այդ փողով նրանք կարող էին օգնել այնքան շատ մարդկանց և նրանց երջանիկ դարձնել:

Ես հիշում եմ, թե ինչպես էր Արմենը 1992 թ-ին ինձ ասում, որ Հայաստանում միջին աշխատավարձը 50 000 էր, մինչդեռ նրանք 150 000 դրամ աշխատավարձ էին սահմանել, նրանք ցանկանում էին, որ իրենց աշխատողները կյանքի լավ պայմաններ ունենային:

The Armenian Evangelical College – 1967, Beirut

րմենը, Շահեն և ես բախտավոր էինք, որ ծնվել էինք մեր ընտանիքներում և ստացել մեր կրթությունը: Դպրոցում մենք ձեռք բերեցինք խոհեմություն և արժեքներ մի Գրքից, որը մենք սովորում էինք: Այդ Գիրքը, որը մեր հայրերի կողմից սովորած նույն գիրքն էր, մենք սովորեցինք,
- Համեստություն, , - Մեղմաբարոյություն, “Թող մյուսները գովաբանեն քեզ, և ոչ քո սեփական բերանով” . . . “ Բայց երբ դու հրավիրված ես, գնա և նստիր ամենացածր տեղը, որ երբ քո հյուրընկալը գա, նա քեզ ասի'Բարեկամ, գնա և նստիր ավելի լավ տեղ'”,
- Արդարամտություն, “Գործատերեր, ձեր աշխատողներին արդար և արժանի կերպով վերաբերվեք”,
- Բարություն, “ Երբ դու կարիքավորին օգնում ես, թույլ մի տուր քո ձախ ձեռքը իմանա , ինչ է քո աջ ձեռքը անում ”,
- Ջանասիրություն, “Ինչ էլ անում ես, այն արա քո ամբողջ սրտով , ինչպես աշխատում ես Տիրոջ համար և ոչ մարդկանց ”,
- Բարոյականություն “Պարզապես թող քո -ն լինի , իսկ քո -ը՝ ”;
- Խոհեմություն, “ Երբ բառերը շատ են, մեղքը անխուսափելի է, բայց նա, ով տիրապետում է իր լեզվին, իմաստուն է ”… “Հիմարը ամբողջապես տրվում է իր զայրույթին, բայց իմաստուն մարդը իրեն տիրապետում է ”.

Մենք պարզապես չէինք կարդում: Վերոնշյալը մեխվել էր մեր ուղղեղների մեջ տանը և դպրոցում:

Գիրքը չի պատկանում պարզապես որոշակի դպրոցի, կամ որոշակի խմբի: Այն հայ մշակույթի առանցքային սյունն է: Իսկապես, այս Գրքի թարգմանության համար էր, որ Կաթողիկոս Սահակ Պարթևը հանձնարարեց Մեսրոպ Մաշտոցին ստեղծել հայոց այբուբենը: Մաշտոցի կողմից գրված առաջին հայկական նախադասությունը հետևյալն էր.Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ).

Գիրքը մարդկանց որոշակի խմբի չի պատկանում: Այն բոլոր հայերին է պատկանում: Միայն կարող է պատահել, որ որոշ ընտանիքներ և դպրոցներ չեն հասկացել դրա իմաստնության արժեքները հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը:

Այս ապրիլի 24-ին՝ մեր Կիպուրը, մեր օրը Քավության, թող մեզնից ամեն մեկը, հատկապես մեր մեջի ղեկավարները, միավորվեն, ուսումանսիրեն և խորհեն իրենց սխալների մասին; եկեք ընդունենք մեր սխալները, ուղղենք մեր ճանապարհը՝ փնտրելով ներում և Քավություն: Այս գարնանը և Զատիկին վերանորոգեցինք, վերածնեցինք: Եկեք մեզ ազատենք և ձգտենք :

Այս Ապրիլի 24-ին, հարյուր տարի անց, Ֆրանցիսկոս Պապը քաջություն ունեցավ ճշմարտույթունը խոսելու. մեծ Եվրոպական պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, և ընդունեցին իրենց իսկ պատասխանատվությունը դրա մեջ. նրանք գերազանցեցին բարոյական եւ մարդկային արժեքները իրենց անմիջական տնտեսական շահերից:

Այս Ապրիլի 24-ին եկեք մեր տների, դրոցների, միությունների և եկեղեցիների հիմքում ետ վերադարձնենք մեր նախապապերի արժեքները ՝այն հավատն ու արժեքներն, որոնց համար նահատակվեցին 1,500,000 հայեր:

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

One Response

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով