Կրթություն

Սփյուռքի հայերի կլոր սեղանը (DART), որ տեղի ունեցավ Փարիզում 2022 թվականի հունիսին անկախ մտավորականների, մանկավարժների, ձեռներեցների և երիտասարդների մասնակցությամբ սփյուռքի մարտահրավերներն ու կարիքները քննարկելու նպատակով, ավարտվեց մի քանի առաջարկություններով, որոնցից առաջինը որպես համակարգող ծառայելն է տարբեր կազմակերպությունների միջև, այլ ոչ թե առանձին կազմակերպություն դառնալը: Երկրորդ, տարբեր ոլորտների փորձագետներ են հրավիրվելու՝ ազգի կարիքներին համապատասխան կոնկրետ նախագծեր առաջարկելու համար: Եվ վերջապես, պետք է կազմակերպել երկրորդ կլոր սեղան, որտեղ կառաջադրվեն նախագծերը և կհրավիրվեն մասնակցելու հետաքրքրված կազմակերպությունները:

Առիթից ելնելով՝ մայիսի 15-ին տեղի ունեցավ հանդիպում այնպիսի ազդեցիկ կառույցների մասնակցությամբ, ինչպիսիք են ՀԲԸՄ-ն, ԱՀԱԸ-ն, ՔՈԱՖ-ը, ՀՕՖ-ը, Ապագա հայկականը և Թուֆենկյան հիմնադրամը: Այս կազմակերպություններն ակտիվորեն մասնակցեցին և կիսվեցին կրթության, տնտեսական զարգացման, առողջապահության և շահերի պաշտպանության ոլորտներում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու իրենց հեռանկարներով:

Այնուհետև Յօվել Շնորհօքեանը Բեյրութում հանդիպումներ ունեցավ ՀԲԸՄ, Համազգային, Մեսրոպյան և Ավետարանական դպրոցների կենտրոնական վարչությունների կամ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների նպատակն էր համագործակցության հող ստեղծել ուսումնական պլանի, գրքերի և առցանց ծրագրերի ընդլայնման ուղղությամբ:

Ելնելով կրթության ոլորտի շահակիցների հետ ունեցած մեր լայնածավալ քննարկումներից՝ ստորև ներկայացնում ենք կրթական նածագիծը։

ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախապատմություն

Խորհրդային Հայաստանի կրթական համակարգէն ներս առաջնահերթութիւն էր գիտութեան, արհեստագիտութեան, ճարտարագիտութեան, եւ թուաբանութեան (ԳԱՃԹ / STEM) ոլորտներու զարգացումը: Խորհրդային միութեան փլուզումէն ետք Հայաստանը զգալի տնտեսական եւ ընկերային մարտահրաւէրներու առջեւ կանգնեցաւ, որոնք յանգեցուցին կրթութեան որակի եւ մշակութային չափանիշերու անկման:

Սփյուռքում Մերձավոր Արևելքի ժամանակակից դպրոցները, որոնք կերտել են հաջողակ սերունդներ, հասանելի չեն Եվրոպայի, Ամերիկայի և Ռուսաստանի հայերին, որտեղ ապրում է վերջիններիս 60%-ը:

Ավելին, ի տարբերություն մինչև 1980-ականների միգրացիայի, «Նոր Սփյուռքը» քաոսային կերպով շարժվեց դեպի Արևմուտք՝ ցրվելով տարբեր երկրներում և հաճախ այնպիսի շրջաններ, որտեղ չկային համայնքային կառույցներ։ Այնտեղ դեռահասների հեռանկարները, որոնց ծնողները սովորաբար լավ ինտեգրված չեն լինում նոր հասարակությանը, ձևավորվում են անկանխատեսելի գործոններով և հանգամանքներով:

Կարիքների գնահատում

  1. Չափորոշիչներու անկումը, ուսումնական ծրագրի բացակայութիւնը, հնացած գործիքներն ու արհեստագիտութիւնը, հայ երիտասարդութեան շրջանակէն ներս, յանգեցուցած են կրթական միջակ հիմքերու:
  2. Ռեսուրսների և դասավանդման նորարարական մեթոդների սահմանափակ հասանելիության պատճառով հայ երիտասարդները չեն կարող օգտագործել իրենց ողջ ներուժը ներկայիս կրթական համակարգում:
  3. Սփյուռքի հայ ուսանողները զրկված են հայոց պատմություն, մշակույթ սովորելու և գիտակ հայկական ինքնություն կառուցելու տարբերակներից:
  4. Ուսանողները հաճախ իրենց մասնագիտական կողմնորոշումը հիմնում են գերակշռող տենդենցների վրա՝ հաճախ անտեսելով իրենց ընտրությունը ազգի ռազմավարական կարիքներին և շահերին համապատասխանեցնելու կարևոր կողմը:

Նպատակ

Ընդհանուր

  1. Զարգացնել ազգային ինքնության և պատկանելիության գիտակցության ընդհանուր զգացում աշխարհասփյուռ հայության մեջ՝ միացնելով Հայաստանը, ավանդական և ձևավորվող սփյուռքը: Սա ներառում է հայկական ժառանգության նկատմամբ հպարտության ավելի խորը զգացման զարգացումը, ինչպես նաև միջմշակութային փոխանակման և համագործակցության խթանումը՝ ամրապնդելու կապերը ողջ աշխարհի հայերի միջև:
  2. Աշխարհին տալ հայերի այնպիսի սերունդներ, որոնք կլինեն հասարակության հաջողակ և ազդեցիկ անդամներ՝ հարգված իրենց արժեքների համար: 
  3. Խթանել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են քաղաքացիական ներգրավվածությունը, պարկեշտությունը, բնապահպանությունը և սոցիալական խնդիրների դեմ պայքարը, ինչպիսիք են անառողջ ապրելակերպը, ընտանեկան բռնությունը և սելեկտիվ աբորտը:
  4. Խթանել մասնագիտությունների հավասարակշռումը մանկավարժների, գիտնականների, դիվանագետների, ազատ մասնագետների, առևտրականների և արվեստագետների միջև:

Սփյուռք

  1. Սփյուռքի դպրոցների համար արևելահայերեն և արևմտահայերեն լեզուներով մշակել կամ որդեգրել հիմնական ուսումնական ծրագիր առցանց և առկա ուսուցման համար:
  2. Զարգացնել ազգային պատկանելության զգացում։
  3. Ստեղծել և հետագայում զարգացնել առցանց ուսուցման հարթակներ, որոնք
    1. Փոխանցում են հայոց լեզուն, գրականությունը և մշակույթը:
    2. Տրամադրում են այլ առարկաներից (լեզուներ, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ծրագրավորում և այլն) գիտական աջակցություն (կողմնորոշում, ուսուցում, մենթորություն) անհատների և խմբերի համար:

Մեթոդաբանությունը՝

Ուսումնական պլան

  1. Բացահայտել, հավաքագրել հիմնական կրթական շահակիցների ծրագրերը, լավագույն փորձը, գործիքները, մեթոդները և դասավանդման նորարարական մեթոդները և կիսվել դրանցով։
  2. Մշակել ստանդարտ ուսումնական ծրագիր, որը հասանելի կլինի առցանց և առկա տարբերակներով:
  3. Բացահայտել, հավաքագրել և վերապատրաստել մանկավարժներին՝ խրախուսելու և ոգեշնչելու ուսանողներին ինչպես առցանց, այնպես էլ առկա տարբերակներով:

Տեսածրագրեր

  1. Մշակել տեսանյութեր և վեբ ալիքներ՝ գիտելիքներ փոխանցելու և արժեքներ խթանելու համար։
  2. Բացահայտել գոյություն ունեցող կրթական տեսածրագրերը և հրատարակիչներին:
  3. Սահմանել տեսածրագրերի հատկորոշումները՝ հիմնված թեմայի, տարիքային խմբի և լեզվի վրա:
  4. Համագործակցել արտադրողների հետ բովանդակության ստեղծման համար.

Կառավարում

  1. Գնահատել բյուջեն և ժամանակացույցը՝ յուրաքանչյուր նպատակի համար սահմանելով կոնկրետ նշաձողեր և վերջնաժամկետներ:
  2. Կատարել SWOT վերլուծություն՝ հնարավոր ռիսկերն իմանալու ու մարտահրավերներին դիմագրավելու համար:
  3. Ապահովել մշտական հաղորդակցություն հիմնական կրթական շահակիցների հետ՝ լավագույն փորձը և գործիքները հավաքելու և կիսելու համար:
  4. Կազմակերպել հանդիպումներ գիտելիքների փոխանակումը հեշտացնելու համար։
  5. Բացահայտել գործընկեր արտադրողներին և բանակցություններ վարել տեսածրագրերի արտադրության համար:

«DiasporArm»-ը նպատակ ունի մոբիլիզացնել սփյուռքի զգալի հասանելի ներուժը, համակարգել վերջինիս գործողությունները, աջակցել նախաձեռնություններին և ստեղծել սիներգիա ցանցային համագործակցության միջոցով:

«DiasporArm»-ի առաքելությունն է համախմբել համախոհ անհատներին և կազմակերպությունները ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ համաշխարհային հայկական շահերն առաջ մղելու, ազգի անվտանգությունն ամրապնդելու և հայ ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով։

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով