Որոնում
Close this search box.

Անվտանգ համացանց, ապահով դեռահաս

Ծրագրի նկարագրություն

Նախագծի ընդհանուր և կոնկրետ նպատակները /խնդիրները

«Անվտանգ համացանց, ապահով դեռահաս» կրթական ծրագիրը կազմվել է ««Միասին» ՀԿ-ի կողմից` նպատակ ունենալով ոչ ֆորմալ կրթության միջոցով տալ համապատասխան հմտություններ և գիտելիքներ խոցելի խմբերում գտնվող շահառուներին` գրագետ և անվտանգ օգտվելու համար համացանցից: Դեռահասների համար ազատ ժամանակի ճիշտ օգտագործումը իրատեսական խնդիր է: Համաշխարհային սարդոստայնը, որին մենք անվանում ենք համացանց, ժամանակակից աշխարհի անբաժանելի մասն է։ Մարդկային քաղաքակրթությունը և գիտության առաջընթացը 21-րդ դարում, մեծամասամբ, պայմանավորված է համացանցի ակտիվ ներգործությամբ։ Համացանցը մուտք է գործել մեր առօրյա, ընտանիքներ, դարձել մեր շփումների, տեղեկատվության փոխանցման և ընդունման առաջնային գործիքը։ Տարիքիային գրեթե բոլոր խմբերը գտնվում են համացանցի ուղիղ ազդեցության ներքո։ Նրանք ոչ միայն օգտվում են համացանցի օգատակար հավելվածներից, այլև դառնում կիբերհանցագործությունների, համացանցային խաբեությունների զոհ։ Թիրախավորվում են ոչ միայն երեխանները, դեռահասները, ընտանիքները,այլև հոգևոր-բարոյական ընկալումները, ազգային նկարագիրը: Համացանցից սխալ օգտվելու պարագայում մարդը կարող է լուրջ վնասներ կրել. նյութական կորուստներից մինչև տեղեկատվության կամ անձնական տվյալների արտահոսք, որի հետևանքները հաճախ անդառնալի են լինում:

Դպրոցականների շրջանում հարցումների արդյունքում պարզվել է, որ աշակերտների մոտ 70%-ի առօրեական զբաղմունքի մաս են կազմում համակարգչային խաղերը, սոցիալական կայքերը և տարրաբնույթ հարթակները։ Մեր դիտարկումներով թիրախում են հայտնվում հատկապես դեռահասները և երիտասարդները, որոնք առավել հաճախ են հայտնվում համացանցի ընձեռած հնարավորությունների տիրույթում։ Խաթարվում են բազմաթիվ երիտասարդների և դեռահասների պատկերացումները առողջ փոխհարաբերությունների, հոգևոր նկարագրի, եկեղեցասիրության, հայրենասիրության, ազգային գաղափարների նկատմամբ։

Այս ծրագրի գերխնդիրն է կազմակերպել դասընթացներ դեռահասների համար, որոնք զերծ կպահեն նրանց համացանցային խաբեություններից, չարանենգ ծրագրերից և քարոզչական խարդախություններից։ Ծրագիրը լավ հնարավորություն է մասնակիցներին նոր դիտանկյունից ներկայացնելու համացանցը, անվտանգ օգտվելու դրանից, ծանոթ լինելու խարդախություններին, խաբերության միջոցներին, տեղեկատվության դաշտում պաշտպանվելու, նույնաբովանդակ վտանգից զերծ պահելու բարեկամներին, ընտանիքի անդամներին։ Ըստ վիճակագրության, այսօր դեահասները համարվում են ամենախոցելի խումբը համացանցի տիրույթում: Հաշվի առնելով այս կարևոր հանգամանքը և նրանց տարիքային գործոնը` ընտրվել է այս խոցելի խումբը: Դասընթացի ավարտին շահառուները կունենան գիտելիքներ և ավելի պաշտպանված կլինեն սոցիալական հարթակներում, կտիրապետեն օգտակար ծրագրերի:

«Անվտանգ համացանց, ապահով դեռահաս» խորագիրը կրող սեմիանար-հանդիպումների ընթացքում նախատեսվում են սեմինար-բանախոսություններ հետևյալ թեմաներով.
Մեդիագրագիտություն,
2. Կիբերանվտանգություն,
3. Ապահով համացանց ծնողների և երեխաների համար,
4. Սոցիալական կայքերը և դրանցից օգտվելու ճիշտ միջոցները,
5. Ի՞նչ խնդիրներ են լուծում սոցիալական ցանցերը:

Նախատեսվում է որպես սկիզբ, իրականացնել թռիչքային ծրագիր Հայաստանի սահմանամերձ շրջաններից մեկ դպրոցի 12-15 տարեկան աշակերտների համար (դիտարկվում են Արմավիրի, Արարատի և Գեղարքունիք մարզերը):
Թռիչքային ծրագրի ավարտից ամփոփվելու են արդյունքներն ու պահանջարկը, որից հետո քայլեր են ձեռնարկվելու երկարաժամկետ ծրագիր իրականացնելու ուղղությամբ:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ
Հեռ․՝ +37493 57 21 23
Էլ.փոստ` miasinhk2022@gmail.com
Աջակից լրատվամիջոց` miasin.am

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով