ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱ

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած աշխարհասփյուռ հայության և Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ձևավորել Հայրենիքի ու Սփյուռքի կայուն զարգացման նպատակների շուրջ համընդհանուր փոխըմբռնում: Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից:

Հեղինակավոր փորձագետների ու հասարակության լայն մասնակցությամբ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ ձևակերպել է համահայկական 15 նպատակներ (տես՝ 15 նպատակ • The Future Armenian): Մասնակցելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա քննարկումներին ու համաժողովներին՝ ազգությամբ կամ ընտրությամբ յուրաքանչյուր հայ կարող է իր հայրենակիցների հետ համատեղ ծրագրել այս նպատակներին ուղղված կոնկրետ քայլերը:

2023 թ. մարտի 10-12-ը Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը, որի քննարկման թեմաները 15 նպատակներից երեքն են.

Հայաստան-Սփյուռք միասնականություն
Պատմական պատասխանատվություն
Բնակչության աճ

Յուրաքանչյուր չափահաս հայի համար, ով պատրաստ է իր մասնակցությունը բերել Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտմանը, Համաժողովը հիանալի հնարավորություն է ստեղծում լսելի դարձնել իր մտքերը ու կարծիքը, մասնակցել քննարկումներին և փորձագետների կողմից մշակված սցենարների հիման վրա կազմել նպատակներին հասնելուն ուղղված առաջարկությունների փաթեթներ:

Ապագա Հայկականի Համաժողովի գրանցումը բաց է բոլոր ցանկացողների համար: Այն լինելու է Հայաստանի առաջին «քաղաքացիական ասամբլեա»-ն և դրա կիրառությամբ Սփյուռքի մասնակցության աշխարհում առաջին փորձը։

Ստորև ներկայացված են հաճախ տրվող հարցերի պատասխանները.

Ի՞նչ բնույթի կազմակերպություն է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը չունի որևէ քաղաքական կամ կուսակցական պատկանելություն:

Ո՞վ կարող է միանալ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Նախաձեռնությանը:

Ցանկացած չափահաս ՀՀ քաղաքացի կամ հայկական Սփյուռքի ներկայացուցիչ:

Ի՞նչ ընթացակարգով են ընտրվում Համաժողովի մասնակիցները:

Համաժողովին գրանցման հայտ ներկայացրած անձինք ստանում են հատուկ կոդ, որի միջոցով էլ իրականացվելու է մասնակիցների ընտրությունը: Համաժողովին առկա ձևաչափով մասնակցության բաց վիճակահանությունը տեղի կունենա հունվար ամսին: Բոլոր գրանցված քաղաքացիները փաստաթղթերից օգտվելու անմիջական հնարավորություն կունենան և կկարողանան մասնակցել առցանց քննարկումներին:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում Համաժողովի մասնակիցները:

Համաժողովը ունենալու է 100 մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և ևս 100 մասնակից Սփյուռքից՝ ընտրված ներկայացուցչական ընտրանքի մեթոդով վիճակահանությամբ, որն ապահովվելու է ժողովրդագրական տարբեր չափորոշիչների՝ սեռի, տարիքի, բնակության վայրի և կրթության համամասնությունը։

Արդյո՞ք նախատեսվում է մասնակիցներին որևէ փոխհատուցում։

Բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով՝ Ապագա Հայկականի Համաժողովի հովանավորները կհոգան բոլոր մասնակիցների ճանապարհածախսը, ինչպես նաև կեցությունը Երևանում Համաժողովի ընթացքում։

Ինչպե՞ս կարող ենք գրանցվել Համաժողովին մասնակցելու համար.

Համահայկական առաջին Համաժողովին մաս կազմելու համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել մասնակցության հայտը՝ հետևյալ տարբերակներով.

Այցելելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության պաշտոնական կայքէջ
Զանգահարելով +374 60 700 800 (ներքին՝ 333) հեռախոսահամարին
Ուղարկելով լրացված հայտը convention@futurearmenian.com էլեկտրոնային հասցեին

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով