Աշխատանքներ Վիքիպեդիայում

Ցանցային Պետությունը հանդես է գալիս «Աշխատանքներ Վիքիպեդիայում» նախագծով, որը համընդհանուր Վիքիպեդիայում կատարվող աշխատանքների մասն է կազմում: ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ նախագիծը համայն հայությանը մի նպատակի շուրջ հավաքող ծրագիր է՝ ինքնության հաստատման ու հռչակման պայքարի շուրջ:
Նախագիծն իրենից ենթադրում է ՝ 1.մաքրել 2.թարգմանել 3.ստեղծել 4.տարածել

«Աշխատանքներ Վիքիպեդիայում» նախագիծը ջանասիրաբար համախմբում է հայկական քաղաքակրթությունը, մշակույթը, ժառանգությունը փառաբանող անհատներին և կազմակերպություններին: Նախագծին են միացել մոտ 20 մասնագետներ (հայագետ, պատմաբան, լեզվաբան, երաժշտագետ, ազգագրագետ, հնագետ…), 10 գործուն կամավորներ և 5 կազմակերպություն: Նախագիծն իրականացվում է հայերեն և անգլերեն վիքի հարթակներում:
«Աշխատանքներ Վիքիպեդիայում» նախագծի նվիրյալները ստեղծում, թարգմանում և մաքրում (տեղեկատվական պատերազմի մեջ մտնելով հայոց քաղաքակրթության ժխտողների դեմ) են հայկական ժառանգության մասին 50-ից ավել հոդվածներ:

Սիրով կընդունվեն ձեր հոդվածները՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և այլ լեզուներով: Սիրով հրավիրվում են նաև կամավորներ, ովքեր ցանկանում են աշխատել վիքի հարթակում՝ մասնակցելով «Հայերեն Վիքիպեդիա»-յի կողմից կազմակերպված դասընթացներին:

«Ցանցային պետության» սոցիալական կայքերի յղումները՝ https://www.facebook.com/ArmNetworkState/
https://www.linkedin.com/company/network-state/

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով