Ֆրանսիայի հայկական սփյուռքը և բարեփոխումների հրատապ անհրաժեշտությունը

Մինչ Արևմտյան հասարակությունը զարգացավ` ունենալով անկուսակցական և աշխարհիկ մասնակցային ժողովրդավարական կառույցներ, նույն այդ երկրների մեջ հայկական համայնքները պահպանեցին իրենց ավանդական կառույցները:
Ստորև ներկայացված է Դանիել Քյուրքջեանի հոդվածից մի հատված, որն առաջարկում է հայկական սփյուռքի համայնքներին անհրաժեշտ հասարակական ձևաչափ՝ սկսելով Ֆրանսիայի համայնքից:


Իրադրությունը լուրջ է:

Դժվար չէ նկատել, որ սփյուռքը կառուցված է միմիայն տեղական և ոչ թե համաշխարհային հիմքերի վրա: Չկան իրական կապեր տարբեր երկրների սփյուռքյան համայնքների, ոչ էլ համակարգման ուղեգիծ սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև:

Ֆրանսիայի հայկական սփյուռքը, որն իրեն համարում է սփյուռքի լավագույն կառուցվածք ունեցող համայնքներից մեկը, զգաց իր թույլ կողմերը 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաև այս վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ։

Կարողությունները զարգացնելու և ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել սփյուռքի ներկայացուցչական կառույց, որն իր հարկի տակ կհավաքի համայնքի մաս կազմող թե անհատներին և թե խմբերին: Ուստի խնդրո առարկա կառույցը պետք է հիմնված լինի ընդհանուր ժողովի կողմից ընտրված Հոգաբարձուների խորհրդի վրա, որն իր հերթին պետք է ընտրի գործադիր մարմնին:
Քվորումի կանոնները պիտի հնարավոր դարձնեն արդյունավետ և ներկայանալի որոշումների ընդունումը, որոնք կարտացոլեն մեծամասնության կամքը: Այս պայմանների ներքո նման կառույցը կարող է ներկայացուցչություն հանդիսանալ և գործել որպես Հանրապետության նախագահի և պետական իշխանությունների խոսակից՝ հեռու մնալով, անշուշտ, որևէ համայնքային դիրքորոշումից։

Այս կազմակերպության նպատակը պետք է հատի ցեղասպանության ժխտման խնդրի սահմանը և ընդգրկի Հայաստանին վերաբերող բոլոր խնդիրները՝ լիակատար ձևով համագործակցելով ազգային, տարածաշրջանային և տեղական ընկերակցությունների ու կազմակերպությունների հետ:

Այս ներկայացուցչական մարմինը պետք է ունենա բովանդակային նպատակներ՝ ծրագիր՝ ուղղված Ֆրանսիայի մեջ հայկական ինքնությունը ամրապնդելու և առաջադիմելու: Այն ոչ թէ պետք է ծառայի լոկ որպես սփյուռքահայությունը կապող օղակ, այլ նաև պիտի կարևորի մեզ և պահպանի մեր վարկանիշը ֆրանսիական հասարակության մեջ։ Մեկ դարից ավել հայերը հրաշալի կերպով ապացուցեցին իրենց՝ ֆրանսիական հասարակությանը ընտելացած լինելը և իրենց ունեցած ներդրումը Ֆրանսիայի զարգացման գործի մեջ: Հանրապետության նախագահին ամենամյա ընթրիքի հրավիրելը, երբ Հայաստանն ենթարկվում էր հարձակումների, կամ բողոքի ցույցեր կազմակերպելը թերևս կարևոր էին, սակայն՝ հեռու արդյունավետ լինելուց։

Այնուհետև մենք պետք է մտածենք ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման մասին վստահելի մարդաքանակով և համապատասխան գործիքներով, որպեսզի ընտրենք մեր ներկայացուցիչներին Հայաստանում։

Պետք է քաղաքական, համակարգային և տնտեսական միջավայրի վրա ազդեցություն ունենանք՝ համակողմանի ճնշում գործադրելով, քաղաքականության մեջ ներգրավվելը խրախուսելով՝ պատգամավորների, սենատորների ու սփյուռքի՝ տեղական ընտրված ներկայացուցիչների թիվը ավելացնելու համար: Անհրաժեշտ է նաև ուժեղացնել Հայաստանի և հայկականության ռազմավարության արտացոլումը նոր գաղափարներ առաջ բերելու և դրանք հանրայնացնելու նպատակով: Դրանից զատ հարկավոր է ինքներս մեզ զինել հաղորդակցության տարբեր միջոցներով ՝ մեր ձայնը լսելի դարձնելով:

Սա իրատեսական կլինի, եթե մենք կամք ունենանք և մեզ միջոցներ տրամադրենք։ Այդ միջոցները վեր են ցանկացած տեսակի ֆինանսական աղբյուրներից ու պրոֆեսիոնալ անձնակազմից: Այս կազմակերպության գործունեությանը նվիրված մասնագետները (ոչ կամավորներ) Հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո պետք է կարողանան ապահովել այն բոլոր արդյունքները, որոնք ողջ սփյուռքն ակնկալում է:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա անհրաժեշտ է կայուն բյուջե ունենալ: Այդ նպատակով պետք է ստեղծենք Ֆրանսիայի հայկական հիմնադրամ համայնքի կարիքները հոգալու համար: Այն պիտի լինի խիստ թափանցիկ ու ապահով՝ երաշխավորելով հանգանակված ֆինանսական միջոցների նպատակասլաց օգտագործումը:

Վերջիվերջո, սփյուռքի այս նոր ներկայացուցչական կազմակերպությունն ու նրա ղեկավարները պետք է հստակորեն արտացոլեն իրենց համերաշխությունը Հայաստանի հետ։

Ապագան բոլորիս հավաքական պատասխանատվությունն է։ Մեր պարտքն է հզորացնել մտահաղացումներ ունեցող, եռանդուն մեր երիտասարդներին, որոնք ուզում են գործել։ Նաև իմ սերունդի պարտականությունն է դրանք խրախուսելը, որպեսզի քայլ անեն և ձեռնարկեն:

Դանիել Քյուրքջեան
Ֆրանսիահայ խորհրդի նախագահ
www.francais-armeniens.com

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով