Կանգնի՛ր Հայաստանի կողքին

Փարիզեցի բժիշկ, պրոֆեսոր, Հայաստանի առողջապահական համակարգին նպաստող «Santé Arménie» կազմակերպության հիմնադիր դոկտոր Արսեն Մեքինյանը «G2IA» ֆրանսահայ մասնագետների խմբի նախագահ Ֆիլիպ Փուի հետ հիմնել է «StandWithArmenia» («Կանգնի՛ր Հայաստանի կողքին») խմբերը «Discord»-ում և «WhatsApp»-ում։ Հավաքելով իրազեկ անձնակազմ՝ նրանք համակարգում են հարյուրավոր մասնակիցների սոցցանցերում:

Անդամները հետևողականորեն հրապարակում են նյութեր «Twitter»-ում, որոնք վերաբերում են Հայաստանին ու Արցախին, ինչպես նաև անհատապես գրառումներ են հղում լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, պատգամավորներին և սենատի անդամներին Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերի վերաբերյալ: «Կանգնի՛ր Հայաստանի կողքին» նախաձեռնության համակարգված թվիթերյան հրապարակումներն ու վերահրապարակումներն ազդում են ալգորիթմների վրա, որոնք էլ հիմնական բովանդակությունը հասցնում են ավելի մեծ լսարանների: Հեշթեգերը, ինչպիսիք են օրինակ #azerigasisrussian-ը (#ադրբեջանականգազըռուսական է), մի օրվա մեջ հազարավոր թվիթերյան վերահրապարակումներ է ունեցել. #Artaskh հեշթեգը բազմիցս կիրառվել է Ֆրանսիայի մեջ: Մենք կարծում ենք, որ «StandWithArmenia» նախաձեռնությունը մեծ ազդեցություն է ունեցել ֆրանսիական լրատվամիջոցների վրա, որոնք լայնորեն լուսաբանում են Բերձորի միջանցքի շրջափակումը․ ինչպես նաև տարբեր մակարդակների վրա ֆրանսիացի քաղաքական գործիչները հայաստանամետ հայտարարություններով են հանդես գալիս:

«DiasporArm»-ը հենվելու է «Կանգնի՛ր Հայաստանի կողքին» նախաձեռնության վրա՝ համակարգված ռազմավարությամբ մի ապրանքանիշի տակ համախմբելով գոյություն ունեցող խմբերը, և տարբեր երկրների առաջնորդների մասնակցութեյամբ դաշինք է կազմելու՝ բովանդակային ընդհանրությամբ և ճկունությամբ հարմարվելով յուրաքանչյուր երկրին, մշակույթին և լեզվին:

Որպես առաջին քայլ՝ «DiasporArm»-ը Գերմանիայի հայկական խորհրդին (ZAD) կապել է «StandWithArmenia» նախաձեռնության հետ: Հաջորդիվ կմիանան նաև այլ երկրներ:

Հայաստանում հանդիպեցինք նաև «Մենք» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Սեյրան Յայլախանյանի հետ: Խումբն ունի ավելի քան 72 հազար անդամ: Նա դրամական միջոցներ է հանգանակում այնպիսի առաքելությունների համար, ինչպիսիք են առողջապահությունը, զինվորական ծառայությունը և այլն: Մենք կապի մեջ պիտի դնենք նրանց հայաստանյան գործունեությունը սփյուռքում գործող խմբերի հետ, ինչպիսին է «Կանգնի՛ր Հայաստանի կողքին»-ը, որ համաշխարհային մակարդակով փոխադարձ աջակցությամբ գործունեություն ծավալեն:

Մենք հաճախ ենք լսում մարդկանց հիասթափության վերաբերյալ Հայաստանի և Սփյուռքի մեջ այն մասին, որ գործելու զորավոր կոչ չկա. մարդիկ չգիտեն, թե ինչպես կարող են օգնել կամ իրենց մասնակցությունը բերել: Դա վստահելի և վճռական առաջնորդության բացակայության հետևանքն է: Հետևողական գործունեությամբ այս դաշնության ստեղծումը կարող է համախմբող գործողութեան ուժ հանդիսանալ համաշխարհային հայ համայնքի համար։

«WhatsApp»-ի խմբի ամենօրյա գործողություններին միանալու, «StandWithArmenia» նախաձեռնության հետ կապ հաստատելու և այլ գործուն խմբեր առաջարկելու համար՝ խնդրում ենք գրել tsoleen@diasporarm.org էլ․ հասցեին։

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով