«Ոսկե սերունդ» ամառային ճամբար

ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Հիմնախնդիր: Հայաստանում հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում տարեցների (այսուհետև` Ոսկե սերունդ) հիմնախնդիրներին, և նրանց ժամանցը պատշաճ ապահովելուն: Մեր ոսկե սերնդի ներկայացուցիչները ուշադրության, շփման և խնամքի կարիք ունեն:
Ըստ վիճակագրության, գյուղական բնակավայրերում ոսկե սերնդի «ժամանցը» հիմնականում անցնում է իրենց գյուղատնտեսությունը վարելով, տնամերձ հողամասը մշակելով, հարևանների հետ շփվելով: Ժամանցի ապահովումը խնդիր է հատկապես միայնակ ապրող տարեցների համար:
Հաշվի առնելով վերոնշյալը` «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի ամառը նախատեսվում է Հայաստանի և Արցախի սոցիալապես անապահով ոսկե սերնդի ներկայացուցիչների համար կազմակերպել յոթօրյա անվճար ճամբար:

Ծրագրի նպատակը։ Սոցիալապես անապահով կամ սահմանամերձ շրջանների տարեցներին ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց օգտակար և հետաքրքիր ժամանցին` կտրելով նրանց առօրյա հոգսերից:

Իրագործում: Նախատեսվում է ճամբարն անցկացնել հունիս ամսին 7 օր`30 մասնակցով: Ճամբարն անցկացվելու է Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում գտնվող Կոտայքի մարզում:
Կազմակերպվելու են կրթամշակութային, սոցիալական և հոգևոր ուղղվածության զանազան ձեռնարկներ, այն է.


1. Սոցիալ-հոգեբանական թրեյնինգների կազմակերպում,
2. Հանրային, մշակութային գործիչների հետ հանդիպումներ,
3. Ազգային երգի, պարի ուսուցումներ,
4. Ասմունքի դաս,
5. Շուղագործություն,
6. Ֆիլմերի դիտում-քննարկումներ,
7. Մարմնամարզություն,
8. Խոհարարական վարպետության դասընթաց, ազգային ուտեստների պատրաստում,
9. Մրցույթների կազմակերպում,
10. Հոգևոր զրույցներ,
11. Շրջայցեր ՀՀ պատմամշակութային և հոգևոր վայրեր

Ակնկալվող արդյունքներ։
1. Մոտիվացնել և դրական ապրումներ պարգևել Ոսկե սերնդի ներկայացուցիչներին,
2. Նպաստել նրանց առողջ ապրելակերպին, նոր գիտելիքներ, հմտություններ ձեռքբերելուն, սոցիալականացմանը և հասարակական ակտիվությանը,
3. Նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը տարեցների հիմնախնդիրներին

Գործողությունները։
1. Ստեղծել տվյալների բազա
2. Ձևավորել արհեստավարժ և համապատասխան որակավորում ունեցող մասնագետների խումբ,
3. Ձևավորված մասնագիտական խմբի մասնակցությամբ ամբողջացնել ճամբարային ծրագիրը

Գործընկեր կազմակերպություններ կամ անհատներ
1. ՀՀ պետական կառույցներ,
2. Հայաստանյան և սփյուռքյան համահայկական հոգևոր կառույցներ,
3. Բժշկական հաստատություններ,
4. Մասնավոր-հասարակական սեկտորներ,
5. ԶԼՄ-ներ,
6. Դասընթացավարներ, հոգեբաններ, մանկավարժներ, սոց.աշխատողներ,
7. Գործարարներ, անհատ նվիրատուներ,
8. Զբոսաշրջային ընկերություններ

Երկարաժամկետ նպատակներ.
Նախատեսվում է 2024 թվականին կազմակերպել նմանատիպ ճամբար, որին կմասնակցեն 120 տարեց:
Մինչև 2025 թվականը նախատեսվում է ոսկե սերնդի ներկայացուցիչների համար հիմնել ցերեկային զբաղեցման կենտրոն:

«ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպություն
Հեռ․՝ +374 93 57 21 23
Էլ.փոստ` miasinhk2022@gmail.com
Աջակից լրատվամիջոց` www.miasin.am

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով