Կարգախոսը՝ «Միասին»

Յովէլ Շնորհօքեանը Սիվիլնեթին տված իր հարցազրույցում քննարկում է ազգային պատկանելության զգացումը խթանելու և հայկական սփյուռքի համայնքները միմյանց և Հայաստանի հետ կապելու հարցը:

Պարոն Շնորհօքեանը քննարկում է հայկական սփյուռքի երիտասարդ սերնդի հետ շփվելու անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով նրանց համար կարևոր խնդիրների վրա՝ լինի սոցիալական, մարդասիրական, ազգային թե բնապահպանական, սակայն զերծ մնալով պառակտող քաղաքական խոսույթներից: Նա ընդգծում է տեխնոլոգիայի ունեցած փոխակերպող դերը ժողովրդավարությունը ավելի մասնակցային դարձնելու գործում՝ ի համեմատություն 30 տարի առաջ եղած գործելաոճին, երբ ներկայացուցիչներ էին ընտրվում ժողովրդի անունից որոշումներ կայացնելու համար:

Պարոն Շնորհօքեանը շեշտում է, որ անհատների և կազմակերպությունների միջև համագործակցությունը կարևոր է երկխոսության հարթակ ստեղծելու, ինչպես նաև զուգահեռ նախաձեռնություններ համակարգելու և ընդհանուր օրակարգ ձևավորելու հարցում։ Նա դիտարկում է Ֆրանսիայի ութ հայկական դպրոցների փորձը, որոնց մեջ իսպառ բացակայում է համագործակցությունը, ինչն էլ դժվարացնում է միասնական ուսումնական ծրագիր ունենալու գործը։

Շատ կարևոր է տարբեր երկրներում ազգային պատկանելության զգացումը խթանելը և ինչպես դասական, այնպես էլ նոր սփյուռքները միմյանց ու Հայաստանին կապելը։ Այս խնդիրների լուծման համար 2022 թվականի հունիսին DiasporArm-ը համատեղությամբ կազմակերպեց երկօրյա հանդիպում Փարիզում՝ համախմբելով անկախ անհատներին, մտավորականներին, մանկավարժներին, ձեռներեցներին և երիտասարդներին՝ քննարկելու սփյուռքի մարտահրավերներն ու կարիքները:

Հանդիպման արդյունքում որոշվեց հանդես գալ կազմակերպություններին համակարգողի դերում, այլ ոչ թե դառնալ ևս մեկը, հրավիրել տարբեր ոլորտների փորձագետների՝ առաջարկելու ազգի կարիքներին համապատասխան հստակ նախագծեր և մշակել երկրորդ կլոր սեղան անցկացնելու ծրագիր Երևանում, առաջնահերթություն տալ նախագծերին և ներգրավել շահագրգիռ կազմակերպություններին:

Պարոն Շնորհօքեանը կարևորում է ներառականությունը «Միասին» կարգախոսով, քանի որ այն է հաջողության գրավականը:

Յովէլ Շնորհօքեան
Ապրիլ, 2023
Լը Ռենսի, Ֆրանսիա

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով