Միասին

Ֆրանսիայի քրեական օրենսգրքի համաձայն, երբ երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, երկրի, պետության ղեկավարի, կառավարության կամ վերջինիս կառույցների նկատմամբ անհավատարմությունը արժանի է որակավորվելու որպես մեծագույն դավաճանություն կամ հանցագործություն:

Ներկայումս տարածքային ամբողջականությունից անդին մեր պետության գոյությունը կանգնած է վտանգի առաջ: Հայաստանի գլխին կախված դամոկլյան սուրը մեզ ստիպում է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, համախմբել մեր ներուժը և այն ի գործ դնել մեր հայրենիքի համար:

Պետք է սահմանվեն հետևյալ առաջնահերթությունները, ի թիվս այլնի․

Հայաստանի անվտանգությունը
1. Նույնականացնել վտանգված գյուղերը, հավատք ներշնչել և աջակցել ժողովրդին
2. Պաշտպանական գործիքներն ու գոյատևման հմտությունները հասանելի դարձնել տնային տնտեսություններում
3. Մարդկային ռեսուրսներ տրամադրել ծրագրին, կառավարել համակարգումն ու կազմակերպումը:

Ռազմավարական դիվանագիտություն
Հայաստանը կարող է համարվել արժեքավոր խաչմերուկ՝ կախված այն բանից, թե մենք ինչպես կներկայացնենք այն: Մի կողմից Թուրքիան, Ադրբեջանը և հավանաբար Ռուսաստանը ցանկանում են խաչմերուկային Հայաստան, իսկ մյուս կողմից Հնդկաստանը և Իրանը կցանկանային ելք ունենալ դեպի Սև ծով և Եվրոպա Հայաստանի ու Վրաստանի միջով՝ շրջանցելով Թուրքիան:
Մենք պետք է
1. ներկայացնենք գրավիչ կետեր մասնավորապես շահագրգիռ կողմերին, որոնք կարող են օգտվել չեզոք Հայաստանից և տնտեսապես նպաստել վերջինիս՝ դառնալով խաղաղության վստահելի միջնորդ
2. փնտրել ընկերություններ, որոնք կարող են գործընկերներ դառնալ տնտեսական նախաձեռնություններ իրականացնելու համար՝ ի նպաստ իրենց իսկ երկրներին:

Վերոնշյալ նպատակները պահանջում են տարատեսակ կարողություններ, որոնց Սփյուռքը կարող է նշանակալիորեն նպաստել:
Մեր նպատակը մեր ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունն է՝ համոզված լինելով, որ պահպանում ենք մեր տարածքային լիարժեք ինքնիշխանությունն ու ապահովում ենք Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքորոշումը:

Երկրորդ փուլը ենթադրում է Հայաստանի վարչակազմի արդյունավետության բարձրացում:
Մինչ մասնավոր և պետական հատվածների միջև վարձատրության տարբերությունները ակնհայտորեն խոչընդոտում են որակավորված պետական ծառայողներ հավաքագրելուն, կառավարման բացերը կարելի է լուծել ինչ-որ կազմակերպության մոդելի հետևելով և թրեյնինգներ իրականացնելով:

Մենք մեզ պառակտվելու շքեղություն չենք կարող թույլ տալ: Պետք է հավաքվենք, հասանելի դարձնենք մեր ներուժը և ներկայացնենք հստակ լուծումներ՝ հայրենիքի հետ համագործակցելու հարցում միասնական լինելով:

Յովէլ Շնորհօքեան
Հոկտեմբեր 3, 2022
Լը Ռէնսի, Ֆրանսիա

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով